BOYA BY-M1 Միկրոֆոն
BOYA BY-M1 Միկրոֆոն
BOYA BY-M1 միկրոֆոնը նախատեսված է ձայնագրության համար տեսանկարահանման ընթացքում (փոքր ռեպորտաժներ, վիդեոպոդքաստներ): Այն ամրացվում է հագուստին՝ մետաղական սեղմակով։ Միկրոֆոնը կոնդենսատորային է, ինչը նշանակում է բարձր զգայունություն և ձայնի ավելի ճշգրիտ փոխանցում։ Նրա շուրջկողմ ուղղվածությունը թույլ է տալիս որսալ շրջակա ձայները։
Միկրոֆոնը միացվում է 6 մետրանոց լարով, ունի երկու միակցիչ՝ 3.5 մմ և 6.3 մմ։ Բավականին կոմպակտ է և հարմար տեղափոխման համար։ Համալիրված է փափուկ պատյանով։
Տեխնիկական տվյալներ:
-
Զգայունություն՝ -30 դԲ
-
Հաճախականության տիրույթ՝ 65 Հց – 18 000 Հց
-
Իմպեդանս՝ 1000Ω
-
Շուրջկողմ ուղղվածություն (օմնի-դիրեքցիոնալ)
-
Սիգնալ / աղմուկ հարաբերակցություն՝ 74 դԲ
-
Չունի ցածր հաճախականության զտիչ կամ ատրենուատոր
-
Մետաղական կառուցվածք
-
Միկրոֆոնի տեսակը՝ կրծքամիկրոֆոն (լավալիեր)
-
Միացում՝ լարային, 3.5 մմ և 6.3 մմ միակցիչներ
-
Մալուխի երկարություն՝ 6 մ